вторник, 31 марта 2015 г.

Վեևացող անտառներ

                        Վերացող Անտառներ
                                       


Հայաստանի անտառներին ու քաղաքների կանաչ տարածքներին հսկայական վնաս հասցվեց 1990-ականների սկզբի էներգետիկական ճգնաժամի տարիներին: 15 տարի անց հանրապետության անտառները կրկին վտանգված են, այս անգամ ապօրինի ծառահատումների, կոռուպցիայի ու փայտանյութի շահավետ առևտրի պատճառով:

Բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները պնդում են, որ մինչ ուշադրության կենտրոնում էր հայտնվել 1992-1993 թթ. էներգետիկական ճգնաժամի պատճառած վնասը, Հայաստանի անտառներին ավելի մեծ վնաս հասցրեց արդեն ճգնաժամից հետո ձևավորված փայտանյութի շուկան:
«Անտառահատումները սկսվեցին տարերայնորեն 90-ականներին,- ասում է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: - Այնուհետև դրանք դարձան համակարգված, և պետական այրերը անտառի հատման մենաշնորհը վերցրին իրենց ձեռքը: Ծառաշատ մարզերից` Լոռուց, Տավուշից ու Սյունիքից, սկսեցին վառելափայտ ներկրել Արարատյան դաշտավայր ու վաճառել: Եվ այդպես հիմք դրվեց անտառի անմարդկային շահագործմանը»:
Այսօր ծառահատումները հանրապետության անտառներով հարուստ երեք մարզերում` հյուսիս-արևելքում գտնվող Տավուշում ու Լոռիում և հարավում գտնվող Սյունիքում, ընթանում են այնպիսի տեմպերով, որ Համաշխարհային բանկի և բնապահպանների կանխատեսումով` 20-30 տարում Հայաստանի անտառներն ամբողջովին կվերանան:
Ըստ «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության տվյալների` Հայաստանի անտառների վերջին հաշվառումը կատարվել է 1993 թվականին, երբ զանգվածային ապօրինի հատումները դեռ առջևում էին:
Ըստ այդ տարվա տվյալների` Հայաստանում անտառածածկ էր 334100 հեկտար տարածքը, ինչը կազմում է հանրապետության ընդհանուր տարածքի 11,2 տոկոսը:
Ըստ «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ-ի տվյալների` Հայաստանում տարեկան ապօրինաբար հատվում է մոտ 1 մլն խմ բնափայտ, որը կազմում է մոտ 8000 հա անտառ:

Երևանի գյուղատնտեսական ակադեմիայի անտառագիտության ամբիոնի վարիչ Ժիրայր Վարդանյանի խոսքերով` անտառածածկ պետք է լինի Հայաստանի տարածքի 28-30 տոկոսը:
Երևանի գյուղատնտեսական ակադեմիայի անտառագիտության ամբիոնի վարիչ Ժիրայր Վարդանյանի խոսքերով` անտառածածկ պետք է լինի Հայաստանի տարածքի 28-30 տոկոսը:

воскресенье, 29 марта 2015 г.

Էկոլոգիա Ռեկրեացիոն ռեսուրսներ

  Ռեկրեացիոն ռեսուրսներ
Ռեկրեացիոն
ռեսուրսներն են մարդու առողջության պահպանման և հանգստի կազմակերպման պայմաններ, ռեսուրսների ուսումնասիրման գնահատման, օգտագործման համար: Ռեկրեացիոն ռեսուրները լինում են 2 տեսակի` 1 Բնական , 2 Մարդածին:
1 Բնական
Բնական ռեկրեացիոն ռեսուրսները տարատեսակ են: Բնական ռեկրեացիոն ռեսուրսներ են օրինակ` Գետափնյա , Ծովափնյա վայրերը: Շատ բնական ռեկրեացիոն ռեսուրսներ կան Ֆրանիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլ զարգացած պետություններում:
2 Մարդածին
Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներն են պատմամշակույթային կոթողները և մարդկանց կողմից արված շինությունները: Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներ կան բոլոր երկրներում` հատկապես զարգացած երկրներում` Ֆրանիայում, Իսպանիայում, Իտալիայում և այլ զարգացած պետություններում:
ՀՀ-ում շատ են և Բնական և Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսները: Շատ են բնական բուժիչ աղբյուրները` որոնցից առավել հայտնի են Դիլիջանի տասնյակ բուժիչ աղբյուրները: Բուժիչ աղբյուրներ կան նաև Ջերմուկում, Բջնիում, Արզնիում և այլ վայրերում: ՀՀ-ում շատ են նաև մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներ: Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներ են օրինակ` Գոշավանքը, Հաղարծնավանքը, Սևանավանքը որտեղ օրեկան այցելում են ավելի քան 100 զբոսաշրջիկ:

Մի քանի ռեկրեացիոն ռեսուրսներ՝