четверг, 19 февраля 2015 г.

Հեքիաթ. «Երանգներ»

Հեքիաթ. «Երանգներ»

Կար չկար մի խոսող արջ կար, արջը իր ամեն օրը անցկացնում էր անիմաստ։ Նրա կյանքը շատ աննպատակ էր դարձել, որովհետև նա միակ արջն էր, ով ուներ ենթագիտակցություն։ Բոլոր արջերի նման չէր, նա օգտագործում էր իր ուղեղի մեծ մասը։ Նա շատ անսովոր պահվածք ուներ, իր պահվածքով նա անտառում աչքի էր ընկնում։ Նրա մորթին շատ տարօրինակ գույն ուներ՝ դեղին։ Նրան հայտնի չէր թե ինչու էր իր մորթին դեղին, բայց նրա հայրը իրեն պատմում էր, որ նա միակն է ամբողջ մոլորակում։ Նա շատ էր հետաքրքրվել, թե ինչու է նրա մորթին դեղին, բայց նա իր հարցի պատասխանը էդպես էլ չի գտել։

Նրա ուրբաթ օրերը շատ անսովոր էին անցնում, որովհետև ուրբաթ օրերը անտառում որսորդներ էին գալիս։ Նա աշխատում էր տանից դուրս չգալ, որովհետև նրա մորթու գույնը գրավում էր շատ որսորդների։ Կարելի է ասել, որ նրանք գալիս էին հենց այդ մորթու համար։
Մի օր ձմռանը, երբ նա քնած էր, որսորդները շատ անսապսելի եկան և ներխուժեցին նրա որջ։ Այդ օրը արջի համար ճակատագրական էր։ Ամբողջ անտառը այդ օրը լսեց որսորդների զենքերի կրակոցի ձայնը։ Եվ այդ օրվանից հետո, անտառում ոչ մեկ չտեսավ արջին։

Քաղաքը թնդում էր այդպիսի արտասովոր գույնի մորթին տեսնելով։ Բոլոր մեծահարուստները ձգտում էին գնել այդ մորթին։ Այն միակն էր աշխարհում, բայց քանի որ որսորդները չունեին որսորդության թույլատրվություն, նրանց տարան դատարան, որտեղ նրանց սպասում էր անաչառ դատավորը։ Դատի արդյունքում որոշվեց դեղին մորթին հանձնվի «Շիմպանզեների թանգարան», որովհետև ինչպես ասեց դատավորը «Բոլոր դեղին մորթիով արջերին ուղարկում են թանգարան»։ Հայտնի էր նաև այն, որ այդ թանգարանը նրանն էր...



Հեքիաթի հեղինակներ՝ Ռաֆիկ Մուրադյան, Սոնա Սահակյան, Ֆրեդ Սահակըան:

среда, 11 февраля 2015 г.

Գիմնաստիկա

        ԳԻՄՆԱՍՏԻԿԱ
Գիմնաստիկա․մարմնամարզական վարժությունների տարատեսակ, ինքնուրույն մարզաձև։ Գիմնաստիկան զարգացնում է շարժումների համաձայնեցում, ճկունություն, ուժ, մշակում մարմնին տիրապետելու հմտություն, համարձակություն և վճռականություն։ Այդպիսի վարժությունները նպաստում են ճիշտ կեցվածքի ձևավորմանը, անդաստակային ապարատի (հավասարակշռություն, տարածության մեջ կողմնորոշում) ֆունկցիաների կատարելագործմանը։
Օրգանիզմն ավելի լավ է հարմարվում արյան վերաբաշխմանը մարմնի տարբեր դիրքերի դեպքում։ Ակրոբատիկայի առանձին տարրեր կիրառվում են տիեզերագնացների, պարաշյուտիստների հատուկ ֆիզիկական պատրաստության, ինչպես նաև դպրոցներում երեխաների ֆիզիկական դաստիարակության և որպես օժանդակ միջոց՝ մարմնամարզիկների, ջրացատկորդների, ֆուտբոլիստների, հոկեյիստների մարզումների ժամանակ։
Երեխաներն գիմնաստիկայով կարող են մարզվել սկսած 8-10 տարեկանից՝ բժշկի թույլտվությամբ։ Մարզումների և մրցումների ժամանակ պահանջվում է կանոնավոր բժշկական հսկողություն։ Կարևոր է պահպանել ապահովության և ինքնաապահովման կանոնները, իսկ բարդ վարժություններ կատարելիս կրել հատուկ ապահովիչ գոտիներ:

Ակրոբատիկա ելույթ տղաների քառյակ


Հայաստանը նույնպես ունեցելե լուրջ հաջողություններ այս ոլորտում։Հայ մարզիկներց ամենանշանավորը լոռեցի Հրանտ Համազասպի Շահինյանն է ծնվել է Գյուլագարակ գյուղում, հուլիսի 30, 1923 թվականին: Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին, որից հետո ինքն իրեն ամբողջությամբ նվիրաբերել է մարմնամարզությանը: Խորհրդային մարմնամարզիկ է, ԽՍՀՄ յոթակի բացարձակ չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե դափնեկիր, Օլիմպիական խաղերի կրկնակի մեդալակիր և կրկնակի արծաթե մեդալակիր:
Շահինյանը ստեղծել է մի վարժություն, որը մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիան որոշել է, որ պետք է կրի ,, Շահինյանի պտուտան ,, անվանումը: Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է , ՀՀ վաստակավոր մարզիչ և ֆիզիկական կուլտուրայի ու  սպորտի վաստակավոր գործիչ է: Նա եղել է Հայսպորտպետկոմի նախագահ և փոխնախագահ :
Իր հիմնադրած մարզադպրոցը անվանվել է իր անունով , ինչպես նաև Հրանտ Շահինյանի անունով են կոչում Մարալիկ քաղաքի կենտրոնական փողոցը , ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարմնամարզության ամբիոնը : Մեծանուն մարմնամարզիկի կիսանդրին տեղադրված է իր  անվան  մարզադպրոցում  և ֆիզկուլտուրայի մայր բուհում :
Կարելի է ասել, որ Հրանտ Շահինյանը մեր սպորտի նահապետն է, և նրան է վիճակված եղել դառնալու խաղերի ոսկե դափնեկիր և հաջողության հիմնաքար:

Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկի հարցումների արդյունքներով Հրանտ Շահինյանը զբաղեցնում է պատվավոր երկրորդ հորիզոնականը:
Հրանտ Շահինյանը մահացելէ 1998 թ.: Այսօր շատերն են շարունակում նրա գործը և վառ պահում  մեծն Շահինյանի անունն ու հիշատակը
:

четверг, 5 февраля 2015 г.

Արշիլ Գորկի

Արշիլ Գորկին (իսկական անուն- ազգանունը՝ Ոստանիկ Ադոյան) 1925 թ-ին վերցրել է ռուս ականավոր գրող Մաքսիմ Գորկու ազգանունը: 
1915 թ-ի գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ եկել է Երևան, որտեղ զբաղվել է ատաղձագործությամբ և տպագրական գործով: 1919 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ: Գորկին սովորել է Փրովիդենսի և Բոստոնի դիզայնի դպրոցներում, 1926 թ-ին ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը (որտեղ դասավանդել է 5 տարի): Սկզբնական տարիներին խորապես կրել է Մոնեի, Սեզանի, Մատիսի, Պիկասսոյի արվեստի ազդեցությունը, սակայն աստիճանաբար մշակել է իր ուրույն ոճը և ստեղծել դպրոց: Հայրենի բնությունն ու պատմական հուշարձանները, ժողովրդական ծեսերն ու ավանդույթները Գորկու համար դարձել են ստեղծագործական ներշնչման աղբյուր: Ստեղծագործական առաջին շրջանում հիմնականում նկարել է դիմանկարներ, այդ թվում՝ «Նկարիչն ու իր մայրը» (լուսանկարից՝ 1928–32 թթ.), նատյուրմորտներ և բնանկարներ: 
1930-ական թվականների կեսից Գորկին հակվել է դեպի վերացապաշտական (աբստրակտ) նկարչությունը: Կյանքի վերջին տասնամյակում ստեղծել է վառ գույներով  ինքնատիպ կտավներ՝ «Այգիներ Սոչիում» (1938 թ., նկարաշարի             ( Գորկին և իր մայրը)
 նախկին անվանումը` «Այգիներ Խորգոմում»), «Ջրվեժ» (1943 թ.), «Ծաղկավետ ջրաղացի ջրերը» (1944 թ.), «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում» (1944 թ.), «Հոգեվարք» (1947 թ.), «Արորը և երգը» (1947 թ.), որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի:
1938 թ-ին Գորկին Հայաստան է ուղարկել 4 կտավ, իսկ 1941 թ-ին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահանդեսում 2 կտավ է նվիրել` ի նպաստ Կարմիր բանակի: 1946 թ-ին այրվել են Գորկու 30-ից ավելի կտավներ: 1948 թ-ին մեքենայի վթարի հետևանքով կորցրել է աջ ձեռքի աշխատունակությունը և որոշ ժամանակ անց ինքնասպան է եղել:
Արշիլ Գորկու կտավները պահվում են ԱՄՆ-ի մի 
շարք նշանավոր (Ուիթնի ամերիկյան արվեստի,                      (Հոգեհավք)
\Մետրոպոլիտեն և այլն), Լոնդոնի Թեյթ, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարաններում և  այլուր, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երևանում: 2004 թ-ից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը:

Բանաստեղծություններ Եղիշե Չարենց

                                                    Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի
Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի,

Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ: Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով: ուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին –
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին: ուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր –
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: – - Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
- Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
- Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի …
                                                                       Կյանքը 
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Խուլիո Կորտասար

Խուլիո Կորտասար (իսպաներեն` Julio Cortázar, իսկական անունը` Խուլես Ֆլորենսիո Կորտասար1914օգոստոսի 26 - 1984փետրվարի 12), արգենտինացի արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ:
Ծնվել է 1914-ին Բրյուսելում` արգենտինացու ընտանիքում: Նրա հայրը Արգենտինայի դեսպանության ածխատակից էր:
Առաջին տպագրած երկը «Գրավված տունը» պատմվածքն է: «Ես պատմվածքներ էի գրում և միայն պատմվածքներ և անողոք էի իմ հանդեպ, քանզի աչքիս առաջ ունեի Բորխեսին, նրա արտասովոր սեղմությունը»: Բորխեսը միշտ հպարտանում էր, որ առաջինն է տպագրել Կորտասարին իր «Անալես դե Բուենոս-Այրես» ամսագրում` 1946-ին:
Ռազմական դիկտատուրան հայրենիքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում թղթակից ու թարգմանիչ աշխատելը, որը նրան աշխարհով մեկ շրջելու հնարավորություն էր տալիս, դրդեցին նրան մնալ Փարիզում, որի մասին Կորտասարն ասում էր. «Ավելի լավ է լինել ոչինչ մի քաղաքում, որն ամեն ինչ է, քան հակառակը»:
1949-ին հրատարակել է «Թագավորներ» դրաման: «Գազանանոց» (1951), «Խաղի վերջը» (1956), «Գաղտնի զենք» (1959) պատմվածքների ժողովածուներում և «Շահումներ» (1960) վեպում կան ֆանտաստիկայի տարրեր: «Դասակարգ խաղալ» (1963) վեպը մի փորձ էր 60-ական թթ. լատինաամերիկյան գրականության մեջ մտցնելու նեոավանգարդիզմը, որի սկզբունքները զարգացվեցին «Մեկ օրվա շուրջը 80 աշխարհներում» (1967) գեղարվեստական-հրապարակախոսական ժողովածուում, «62 մոդել հավաքման համար» (1967), «Վերջին ռաունդը» (1969) վեպերում:
Բացի պատմվածքներից, էսսեներիցվեպերից` նաև մի քանի բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, որոնցից մեկը գրված է իտալերեն:
Խուլիո Կորտասարի թարգմանությամբ հրապարակվել են բազում հեղինակներ (Էդգար Պոյի երկհատորյակը` թարգմանչի առաջաբանով ևծանոթագրություններովՄացուո Բասյոյի բանաստեղծությունները և այլն):
Կորտասարը իր ժամանակի ամենաինքնատիպ, նորարար գրողներից է համարվում, կարճ պատմվածքի, արձակ բանաստեղծության վարպետ, ուշագրավվեպերի հեղինակ: Նա, դասական կարծրատիպերը կոտրելով, լատինամերիկյան գրականության մեջ գրական նոր ձևերի սկիզբն ազդարարեց` խուսափելով ուղղագիծ պատումից: Կորտասարի հերոսները լիակատար անկախություն ունեն և օժտված են մինչ այդ չտեսնված խոր հոգեբանությամբ: Նկատի ունենալով, որ նրա ստեղծագործություններում ներթափանցվում են իրականը և երևակայականը, Կորտասարին հաճախ համարում են սյուրռեալիստ գրող:
Մահացել է 1984-ին Փարիզում: